Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտարարվել Է լավագույն դերասանուհիներից լավագույնը

Հայտարարվել Է լավագույն դերասանուհիներից լավագույնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել Է բոլոր ժամանակների այն հինգ լավագույն դերասանուհիներից բաղկացած ցուցակը, որոնք «Օսկար» են ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Նրանցից նա ընտրել Է մեկ հաղթողի: Վարկանիշը հրապարակված Է The Guardian թերթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջատարը դարձել Է ամերիկուհի Մերիլ Սթրիփը, որը դարձել Է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի եռակի դափնեկիր: Բրեդշոուն նշել Է նրա դերը «Սոֆիի ընտրությունը» ֆիլմում:

Ցուցակում նաեւ տեղ են գտել դերասանուհիներ Էլիզաբեթ Թեյլորը («Բաթերֆիլդ, 8»), Ինգրիդ Բերգմանը («Շղարշե լույս»), Ջոան Ֆոնթեյնը («Կասկած») եւ Ֆրենսիս Մաքդորմենդը («Ֆարգո»):

The Guardian-ի ընթերցողների ընտրությունը չի համընկել Բրեդշոուի կարծիքի հետ: Օգտատերերը նախապատվությունը տվել են Ֆրենսիս Մաքդորմենդին, որն «Օսկար» Է ստացել «Ֆարգո» ժապավենի համար:

Ավելի վաղ Բրեդշոուն կազմել Էր կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար «Օսկարի» լավագույն դափնեկիր-դերասանուհիների վարկանիշը: Նա ընտրել Էր այնպիսի արտիստուհիների, ինչպիսիք են՝ Հեթի Մաքդենիելը, Գլորիա Գրեմը, Քլորիս Լիչմենը, Թիլդա Սուինթոնը եւ Վիոլա Դեւիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am