Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կյուրընկալի «Հեքիաթի 
դեսպաններին»

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը` փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի համաժամանակյա միջոցառումների ծրագիրը կիրականացվի գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:

Ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպումը կարևորվում է մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացման և մանկապատանեկան գրքի նորություններին հանրությանն իրազեկելու համատեքստում: Ցուցահանդես-տոնավաճառը միտում ունի հանրությանը ներկայացնել ՀՀ հրատարակիչների վերջին տարիների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները և նպաստել գիրք-ընթերցող կապի սերտացմանը:

Տոնավաճառի շրջանակում տեղի կունենա գրքի ցուցահանդես-վաճառք, անհատական և խմբային այցելություններ, զրույցների, տեսությունների շարքեր, «Տարվա հոբելյարներ», «Երևանը և երևանցիները» խորագրերով էլեկտրոնային ծանոթացումներ, երաժշտական խմբային ունկնդրումներ, էքսկուրսիաներ, մուլտֆիլմերի դիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն:

Մշակութային ծրագրում  կիրականացվեն գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում օտարազգի դիվանագետները և հայ անվանի արվեստագետները փոքրիկներին կներկայացնեն համաշխարհային և ազգային հեքիաթներ:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում սահմանվելիք 20% զեղչով գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ նախատեսվում են թումանյանական մոտիվներով մուլտֆիլմերի դիտումներ, վիկտորինա, գրական խաղեր, ունկնդրումներ՝ «Թումանյանը երգերի մեջ» խորագրով: Փետրվարի 21-ին՝ օրվա ընթացքում, կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված պոեզիայի ժամ, զրույցներ, գրական, մտավոր և ուսուցողական խաղեր և ընտանեկան ընթերցանություններ:

Հիշեցնենք, որ տոնավաճառին ընդառաջ գրադարանը հայտարարել էր մանկական ստեղծագործությունների մրցույթ, որի աշխատանքները կշարունակվեն հավաքագրվել նաև փետրվարին:   

Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին՝ օրվա ավարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]