1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՆԱՏՕ-ում Հունաստանին եւ Թուրքիային կոչ են արել թուլացնել լարավածությունը Եգեյան ծովում

ՆԱՏՕ-ում Հունաստանին եւ Թուրքիային կոչ են արել թուլացնել լարավածությունը Եգեյան ծովում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Հունաստանին եւ Թուրքիային կոչ Է արել շարւնակել երկխոսությունը՝ Էսկալացիայից խուսափելու եւ Եգեյան ծովում տեղի ունեցած միջադեպից հետո լարվածությունը նվազեցնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լրագրողներին մեկնաբանելով իրադրությունը՝ Ստոլտենբերգը հայտարարել Է, որ «այդ հարցը նախարարական հանդիպման ժամանակ քննարկել Է Հունաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ կայացած բանակցություններում»:

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներին «իրազեկել են Եգեյան ծովի արեւելյան մասում առափնյա պահպանության նավերի մասնակցությամբ միջադեպի մասին»:

«Ես ղջունում եմ այն փաստը, որ երկու վարչապետները հաղորդակցվել են հեռախոսով, ես նրանց կոչ եմ անում պահպանել ուղղակի շփում՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար, նվազեցնելու լարվածությունը եւ խուսափելու Էսկալացիայից»,- հայտարարել Է Ստոլտենբերգը:

Նա նշել Է, որ «Թուրքիան եւ Հունաստանը ՆԱՏՕ-ի գծով կարեւոր դաշնակիցներ են»: «Մենք ցանկանում ենք հնարավորինս ամեն ինչ անել՝ լուրջ խնդիրներից ու հակամարտության Էսկալացիայից եւ երկու երկրների միջեւ լարվածությունից խուսափելու համար»,- ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]