Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

McDonald՚s-ը չիզբուրգերները կհանի մանկական ճաշացուցակից

McDonald՚s-ը չիզբուրգերները կհանի մանկական ճաշացուցակից

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների McDonald՚s Corp-ը, որին Է պատկանում արագ սննդի հաստատությունների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկը, որոշում Է ընդունել չիզբուրգերները հանել Happy Meal մանկական ճաշացուցակից, որպեսզի այն ավելի առողջ եւ հավասարակշռված դարձնի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ում փոփոխությունները կսկսվեն արդեն 2018 թվականին, իսկ մինչեւ 2022 թվականի վերջը դրանք կիրականացվեն 120 երկրներում: Ընթացիկ տարվա հունիսից ԱՄՆ-ում մանկական ճաշացուցակի բոլոր տարբերակները կհամապատասխանեն նոր՝ առողջության համար պակաս վնասակար պարամետրերին. կալորիականությունը 600 կիլոկալորիայից ոչ բարձր, ավելացված շաքարի եւ հագեցած ճարպերի պարունակությունը յուրաքանչյուր դեպքում 10 տոկոսից ոչ ավելի:

McDonald՚s ցանցը միավորում Է ավելի քան 37 հազար ռեստորաններ ավելի քան 100 երկրում եւ ամեն օր սպասարկում Է ավելի քան 70 միլիոն հաճախորդների, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]