Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բժշկական համալսարանում 30 երկրից ավելի քան 1800 ուսանող է սովորում

Բժշկական համալսարանում 30 երկրից ավելի քան 1800 ուսանող է սովորում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 30 երկրից ավելի քան 1800 ուսանող է սովորում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց, որ երբեւէ բժշկական համալսարանում նման ցուցանիշ չի գրանցվել: «Մենք մեր ուսանողներին տրամադրում ենք փաստացի միջազգային մակարդակի կրթական ծրագիր եւ կլինիկական գործունեություն, որտեղ ուսանողները ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաներին»,-ասաց նա:

Արմեն Մուրադյանի խոսքով`կլինիկաներում վերջին մեկ տարվա ընթացքում ակնառու են հստակ երեւացող ցուցանիշներ: «Հերացի» բժշկական համալիրում 30 տոկոսով նվազել է մահացության ցուցանիշը: Մուրացան հիվանդանոցում Ավստրիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետին հաջողվել է իրականացնել նորածնային վիրաբուժության մեջ ամենածանր խնդիրներից մեկը՝ նեկրոտիկ էնտերոկոլիտի ցուցանիշը հասցնել 0-ի»,-հավելեց ռեկտորը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]