Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված մոր և աղջկա մահվան հանգամանքները պարզվում են

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված մոր և աղջկա մահվան հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն ձեռնարկում է անհարժեշտ միջոցառումներ փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված մոր և աղջկա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երկու դիակ է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ պարզելու մահվան հանգամանքները:  Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տուժողների ինքնության վերաբերյալ նախնական տվյալներ կան` մայր ու աղջիկ են», -ասաց Տռուզյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը:

 Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]