Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախագահի 13 թեկնածություններից ԿԸՀ-ն դեռևս հաստատել է 5-ը  

Ադրբեջանի նախագահի 13 թեկնածություններից ԿԸՀ-ն դեռևս հաստատել է 5-ը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ օրս Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել նախագահի 13 թեկնածուի փաստաթղթեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է «ԱՊԱ» գործակալության հետ զրույցի ժամանակ:

 Ադրբեջանի ԿԸՀ նախագահի փոխանցմամբ` հանձնաժողովը դեռևս 5 անձի թեկնածություն է հաստատել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:  Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2018 թ. ապրիլի 11-ին: Միջազգային և ադրբեջանական փորձագետների պնդմամբ` արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը համապատասխանում է  երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը:  Արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակում փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել է առանց խորհրդարանում բաց քննարկումներ անցկացնելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]