Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը հաստատել են Երևան այցելելու մտադրությունը

Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը հաստատել են Երևան այցելելու 
մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակիցների վերջնական ցանկը դեռևս պարզ չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Վերջնական ցանկը դեռևս հայտնի չէ: Սակայն ֆրանկոֆոն երկու կարևոր երկրների՝ Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարների մասնակցությունը հստակ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

Հունվարի 24-ին L'Express պարբերականին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ գագաթնաժողովի արդյունքում «մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին»: «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- ասել էր ՀՀ Նախագահը՝  պատասխանելով, հարցին, թե ինչ նշանակություն կունենա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]