Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպական երկրներում վերապատրաստված դասախոսները մոտ ապագայում ուսանողներին կդասավանդեն ավելի նորարարական մեթոդներով 

Եվրոպական երկրներում վերապատրաստված դասախոսները մոտ ապագայում 
ուսանողներին կդասավանդեն ավելի նորարարական մեթոդներով 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոտ երկու տարի հետո Հայաստանի 3 համալսարանի ուսանողներ՝ մի շարք դասախոսների վերապատրաստման շնորհիվ, կկարողանան սովորել ավելի ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, PRINTEL ծրագրի համակարգող Արմեն Բուդաղյանը։

«Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագիծը Եվրոպական Միության «ERASMUS+»-ի շրջանակում եռամյա ֆինանսավորվում է ստացել 2018-2020 թթ. համար։ Այն նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի՝ դասավանդման և ուսումնառության լուծմանը։

«Մեր նպատակն է բարելավել ուսանողների փորձառությունն ու ուսումնառությունը՝ իրականացնելով մի շարք նորարարական վերապատրաստումներ դասավանդման և ուսումնառության ոլորտներում։ Գլխավոր նպատակն է լսարանում փոփոխություն մտցնել, քանի որ մենք շատ ծրագրեր ենք ներդրել, որոնք հիմնականում վերաբերել են բարձրագույն կրթության կառուցվածքային վերափոխումներին։ Փոխվել է որակավորումների համակարգը, ներդրվել է կրեդիտային համակարգ, սակայն այդ փոփոխությունները դեռևս լսարան չեն մտել և ուսանողներն իրենց վրա չեն զգացել։ Այսօր ավելի շատ շարունակվում է նույն դասավանդման ուսումնառության նույն մեթոդների կիրառումը։ Հիմնականում դասախոսություններ են իրականացվում, և ուսուցումը շատ պասիվ է ընթանում»,- ընդգծեց Բուդաղյանը։

Նրա խսոքով՝ ծրագրով նախատեսվում է ներդնել դասավանդման նորարարական մեթոդներ, որոնք ավելի շատ ենթադրում են ակտիվ ուսուցման ձևեր և ուսումնառության գործընթացում տեխնոլոգիաների կիրառություն։

«Մեր առջև մի քանի կարևոր խնդիրներ են դրված, որոնցից մեկը դասախոսների վերապատրաստման կենտրոնները վերազինելն է։ Նախատեսված է, որ մեծ քանակությամբ դասախոսներ տարբեր բուհերից նորարարական մեթոդների ուղղությամբ վերապատրաստումներ կանցնեն մեր գործընկեր եվրոպական համալսարաններում։ Վերադառնալուց հետո կսովորեցնեն իրենց մյուս գործընկերներին, թե ինչպես է պետք օգտագործել դասավանդման ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Ծրագրի շրջանակում ցանկանում ենք ստեղծել վիրտուալ հարթակ, որը դասախոսների մասնագիտական վերապատրաստման համար կտրամադրի անհրաժեշտ դասընթացներ կրթական ռեսուրսների տեսքով։ Այդ հարթակից կարող են օգտվել և՛ դասախոսները, և՛ ուսանողները»,- նշեց PRINTEL ծրագրի համակարգողը։ Նա ծրագրի ամենակարևոր խնդիրներից է համարում ստացած փորձի տարածումը և դրա խրախուսումը։

«PRINTEL-ը լսարաններ մուտք կգործի 2-3 տարի հետո, որովհետև այդ ամենը ժամանակ է պահանջում։ Մենք պետք է կարողանանք համապատասխան դասախոսական կազմը վերապատրաստել, ովքեր այդ ամենը կներդնեն իրենց դասավանդման գործընթացներում և կհասցնեն ուսանողներին»,-իր խոսքը եզրափակեց Բուդաղյանը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համաժողովի ընթացքում ասաց, որ ինքը ողջունում է այս նախագծի մտահղացումը, որն իր մեջ ներառում է ոչ միայն Երևանի պետական համալսարանն ու գործընկեր երկրները, այլ նաև ողջ եվրոպական բարձրագույն կրթության հարթակը։

«Մեր վերջնական նպատակներին կարող ենք հասնել, երբ հաջողությամբ իրականացնենք գիտելիքի փոխանակումն ու փոխանցումը։ Ես վստահ եմ, որ ամբողջական գիտելիքը և այս միջոցառումների փորձը կարող են երաշխիք դառնալ արդյունավետ քննարկումների և արդյունքների համար»,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ PRINTEL ծրագիրը «դատապարտված է» լինել հաջողակ։

Ծրագրի շահառու երկրներն են Վրաստանը, Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը, որտեղից ներգրավված է երեք բուհ՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Վանաձորի պետական համալսարանը։ Ծրագիրն իրականացնելիս օգնելու են 5 եվրոպական երկրի բուհեր Շվեդիայից, Բելգիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից և Ավստրիայից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]