1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 

Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական 
կուսակցությունը 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Սենեմը դիմումի մեջ նշել է, որ քրդամետ կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ քննադատություններ են հնչեցվել թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ մեղադրանք է ներկայացվել նաև Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գովելու, Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները բարձրացնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]