Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մելանյա Թրամփը Սիրահարների օրը բացիկներ ու քաղցրավենիք Է պատրաստել ծանր հիվանդ երեխաների հետ

Մելանյա Թրամփը Սիրահարների օրը բացիկներ ու քաղցրավենիք Է պատրաստել ծանր 
հիվանդ երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրն անցկացրել Է Վաշինգտոնի Բեթեսդե արդարձանում գտնվող Առողջության ազգային ինստիտուտի մանկական բաժանմունքում, որտեղ պատանի պացիենտների հետ պատրաստել Է բացիկներ ու քաղցրավենիք:

Առաջին տիկնոջ այցը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Մելանյայի պաշտոնական ներկայացուցիչը, նա հանդիպել Է մոտավորապես 20 երեխաների հետ: Նրանց հետ միասին առաջին տիկինը պատրաստել Է թխվածքաբլիթներ եւ դրանք զարդարել զանազան եղանակներով: Մելանյան նաեւ օգնել Է աղջիկներին ու տղաներին Բոլոր սիրահարների օրվա առթիվ շնորհավորական բացիներ կտրել գունավոր թղթերից եւ երեխաներին Է նվիրել իր պատրաստած բացիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]