Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆլորիդայում սուգ Է. բոլոր պետհիմնարկների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը

Ֆլորիդայում սուգ Է. բոլոր պետհիմնարկների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է նահանգապետ Ռիք Սքոթը:

Մամուլիս ասուլիսը հեռարձակում Էին ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներ: Նահանգապետն ընդգծել Է, որ «կարգադրել Է խոնարհել դրոշները Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհերի հիշատակին»: Նա հայտնել Է, որ հեռախոսով խոսել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի եւ երկրի իրավակարգի մարմինների ղեկավարների հետ:

Նահանգապետը մտադիր Է գիշերն այցելել Փարքլենդում արտակարգ պատահարից տուժածներին: «Տեղի Է ունեցել իսկական չարիք: Մեր նահանգը բռնություն չի հանդուրժի»,- հավաստիացրել Է Սքոթը: Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին խոստացել Է «փոխհատուցել ողբերգության զոհերի հուղարկավորման ծախսերը եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին»: Նա հավելել Է, որ անձամբ Է վերահսկելու նյութական օգնության բաշխումը զոհերի հարազատներին ու տուժածներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]