Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք

Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա 
տեխնոմայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-21-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology - WCIT) ավարտին Հնդկաստանը էստաֆետը կփոխանցի Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«ՏՏ համաշխարհային համաժողովը 2018-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո թերևս հաջորդ ամենաազդեցիկ միջոցառումն է դառնալու Հայաստանի համար: Երևանը տեխնոմայրաքաղաք է  դառնալու ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և՛ երկրի իմիջի, և՛ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և՛ ներդրումներ ներգրավելու, և թե՛ տուրիզմի հարցում»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Նրա խոսքով, ՏՏ հսկաներին Հայաստանը ներկայացնելու հզոր այցեքարտեր կան. Հայաստանը երկիր է, որտեղ ռազմավարական և ինժեներական մտածողության հիմք է դրվում ու զարգացվում է դպրոցից՝ նախ շախմատ, ապա 10 տարեկանից ինժեներական կրթություն: Ըստ Ալեքսանդր Եսայանի` սա խոստումնալից փորձ է, որը կիրառվում է միայն Հայաստանում:

«Պատահական չէ նաև, որ այս համաժողովի անցկացման իրավունքը ստացել ենք հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի շնորհիվ: 2014-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Մեքսիկայում անցկացվող WCIT-ին ներկայացրել է ինժեներական կրթության մեր փորձը, 2016-ին միևնույն համաժողովի շրջանակում «Արմաթ» կրթական ծրագիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից արժանացել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) մրցանակի, իսկ այս տարի համաժողովի շրջանակում Հնդկաստանի հետ կստորագրենք համաձայնագիր «Արմաթ» լաբորատորիաներ արտահանելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019-ին անցկացվելու է Հայաստանում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: WITSA-ին 2004 թվականից անդամակցում է նաև ԻՏՁՄ-ն:

Այս տարի WCIT 2018-ին կմասնակցեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, ԻՏՁՄ և ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]