Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուբայում անվարորդ օդային տաքսիներ են գործարկելու

Դուբայում անվարորդ օդային տաքսիներ են գործարկելու

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ապագայում Դուբայի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) խոշորագույն քաղաքի երկնքում կհայտնվի անսովոր տեսակի փոխադրամիջոց՝ ինքնավար (մարդու կողմից չկառավարվող) օդային տաքսի:

Հավակնոտ նախագիծը փետրվարի 13-ին ներկայացվել Է Դուբայում անցկացվող 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում (World Government Summit), որը նվիրված Է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր տեսակի տաքսիի գործարկման նախաձեռնողը դարձել Է Դուբայի ճանապարհների եւ տրանսպորտի վարչությունը, որը հրամագործակցության Է հրավիրել Volocopter գերմանական ընկերությանը: «Օդային տաքսին կհամապատասխանի անվտանգության եւ հուսալիության բարձր ստանդարտներին»,- հավաստիացրել են վարչության ներկայացուցիչները ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած զրույցում: «Վարումն իրականացվելու Է ավտոպիլոտով, որը գործում Է GPS-նավիգատորի հիման վրա հատուկ երթուղիների ծրագրավորման համակարգի օգնությամբ: Տաքսիների երթեւեկության հսկողությունն իրականացնելու Է գետնի վրա գտնվող օպերատորը»,-հավելել են նրանք:

«Դուբայի օդային տաքսին տրանսպորտի Էկոլոգիապես մաքուր տեսակ Է, քանի որ այն աշխատելու Է Էլեկտրականությամբ: Նախագծի համաձայն՝ թռիչքի առավելագույն տեւողությունը չի գերազանցի 30 րոպեն, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 100 կիլոմետրը: Թռիչքի առավելագույն բարձրությունը կկազմի 2 հազար մետր»,-նշվում Է շնորհանդեսի նյութերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]