Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նկարահանման ժամանակ ալիքը ժայռից գցել Է ամերիկացի ֆոտոմոդելին

Նկարահանման ժամանակ ալիքը ժայռից գցել Է ամերիկացի ֆոտոմոդելին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արուբում կատարվող նկարահանումները մոդել Քեյթ Ափթոնի համար քիչ Էր մնում լուրջ վնասվածքներով ավարտվեր. ամերիկուհուն տապալել Է հետեւից եկող ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշվում Է հոլովակին կից գրառման մեջ, աղջիկը մասնակցում Էր Sports Illustrated հանդեսի համար կատարվող նկարահանմանը:

Ափթոնը կեցվածք Էր ընդունել լուսանկարչի առջեւ՝ կանգնելով Կարիբյան ծովի ոչ մեծ ժայռի վրա: «Իմ տեսակետից ալիքն այնքան մեծ չԷր թվում, բայց այն հարվածեց ուղիղ ժայռին: Ինձ դուր եկավ նկարահանման մտահղացումը, բայց հենց որ ես մագլցեցի այնտեղ եւ ցած նայեցի, թվաց, որ այդ ամենը վատ կվերջանա»,-պատմել Է Ափթոնը:

Ալիքի հարվածից մոդելն ընկնում Է ջուրը: Նրա խոսքով՝ ընկնելուն նաեւ նպաստել Է կիսաշրջազգեստը, որը չափազանց ծանր Էր: Ասիստենտներն օգնել են աղջկան ոտքի կանգնել, ինչից հետո նկարահանումը շարունակվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]