Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա»-ում և ընկերության թիմին միանալու ցանկություն հայտնեց

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա»-ում և ընկերության թիմին 
միանալու ցանկություն հայտնեց

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական կենտրոնում: 

Շրջայցի ընթացքում Արմեն Սարգսյանին ուղեկցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց ընկերության ուսումնական կենտրոնում, զրուցեց ուսանողների և աշխատակիցների հետ, հետաքրքրվեց  ապագայի  նրանց ծրագրերով: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Դուք ինձ այստեղ նախ ցույց տվեցիք կրթական համակարգը, որը հոյակապ է և տպավորիչ: Ես «Սինոփսիս»-ի մասին շատ եմ լսել և շատ լավ բաներ եմ լսել` որպես կրթական հաջող համակարգ և հսկայական հաջողության լավ օրինակ: Հիմա եկա և իմ աչքերով տեսա: Համոզված եմ, որ «Սինոփսիս»-ը` ի դեմս ինձ, բազմաթիվ բարեկամների շարքում ևս մեկ բարեկամ կունենա: Եվ ես հույս ունեմ, որ նաև դուք կլինեք իմ բարեկամը` անկախ նրանից, թե ես կլինեմ նախագահը, թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նա ցանկություն հայտնեց դառնալ «Սինոփսիս Արմենիա»-ի թիմի անդամ` ընդգծելով, որ ինքն էլ իր փոքրիկ ներդրումն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը «Տետրիս» խաղի հիմնադիրներից մեկն է` ներկայացնելով խաղի ստեղծման նախապատմությունը: «Եթե իմ այս ներդրումը բավարար է, որպեսզի դուք ինձ ընդունեք ձեր ակումբ, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին ծափահարություններով:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ժամանակին իր ներդրումն է ունեցել, որպեսզի ՏՏ ոլորտի արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանում ներկայացված լինելու ցանկություն ունենան: Նա նշեց, որ կա ՏՏ ոլորտն առաջնորդելու խնդիր, որպեսզի լինի որակյալ կրթություն, որպեսզի հնարավոր լինի տասնապատկել հաջողությունները: Մուսայելյանի խոսքով` դրա համար անհրաժեշտ հնարավորությունն ու ռեսուրսները Հայաստանն ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]