1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը հավատում է քայլ առ քայլ մարդանց մոտ հույսի և հավատի վերականգմանը

Արմեն Սարգսյանը հավատում է քայլ առ քայլ մարդանց մոտ հույսի և հավատի 
վերականգմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը նկատում է, որ Հայաստանում հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի` անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը: Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հասարակության ակնկալիքները տարբեր են:

«Հասարակության մի հատվածի մոտ իներցիոն մտածողություն կա, որ նախագահը ուղղաձիգ իշխանություն ունեցող մեկն է և կարող է բոլոր հարցերին պատասխանել: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ ասում են, թե նախագահի լիազորությունները քիչ են, և նա ոչինչ չի կարող անել: Կա մի հատված, որ ասում է` փոփոխությունների անհրաժեշտություն կա, և, եթե կարողանաս քո լիազորությունների սահմաններում ինչ-որ բան փոխել, շատ լավ կլինի: Կա նաև մեծ զանգված, որը չի հավատում այդ փոփոխությունների իրականացմանը` անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը: Եվ սա ինձ համար ամենացավալին է: Ես պատճառներն էլ եմ հասկանում, իրավիճակն էլ: Սակայն չեմ կարծում, որ դա պատճառ է, որ մարդիկ մտածեն, թե ոչինչ հնարավոր չէ անել: Չեմ կարծում, որ կյանքում նման իրավիճակներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Սարգսյանը բերեց Խորհրդային Միության  փլուզման օրինակը` ընդգծելով, որ դա հսկայական կայսրություն էր, որն ուներ հսկայական բանակ և հատուկ ծառայություններ, ու ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման երկիրը գոնե 100-200 չի կարողանա գոյատևել: «Սակայն մենք տեսանք, որ փոխվեց ամեն ինչ: Մեր երկրում ամենամեծ դժվարությունը լինելու է մարդկանց մոտ հույսի և հավատի վերականգնումը, ինչին կարելի է քայլ առ քայլ հասնել»,- եզրափակեց Սարգսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]