1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Tetris-Wordtris» խաղի ստեղծման նախապատմությունը

Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Tetris-Wordtris» խաղի ստեղծման 
նախապատմությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև Tetris-Wordtris համակարգչային խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմեց, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում: «Մեկը, օրինակ,  ռեալ ժամանակային մոդելավորումն է: Օրինակ պատկերացրեք, որ ուզում եք ջերմակայան կամ ատոմակայան կառուցել, և ցանկանում եք դա մոդելավորել: Չեռնոբիլի ողբերգությունը եղավ այն բանի արդյունքում, որ մարդկանց կրթում էին իրական համակարգի վրա: Դրանից հետո խնդիր դրվեց, որ համակարգչի վրա մոդելավորում լինի: Դրանից հետո պարզ դարձավ, որ դա կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ` կենսաբանության մեջ, հասարակական գիտություններում: Պարզվեց, որ դա կարելի է կիրառել նաև մեխանիկական թարգմանության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ որպես մոդելավորման պարզեցված տարբերակ սկսեցին ստեղծել խաղը: Խաղի ստեղծման վրա աշխատել են Սերգեյ Ուտկինը, Վյաչեսլավ Ցոյը, Արա Շահազյանը և Արմեն Սարգսյանը: «Այնուհետև IBM և «Նինթենդո» ընկերությունները մեզանից գնեցին այդ խաղը, իսկ ընկերությունը, որին պատկանում է խաղի հեղինակային իրավունքը, կոչվում է «Արմենիկա»: Այդ ընկերությունը գրանցված է Դելավերում և ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Կորեա»,- եզրափակեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]