Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Ռուբեն Սաֆրաստյանի կանխատեսմամբ` 2018-ը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի  կլինի

Ռուբեն Սաֆրաստյանի կանխատեսմամբ` 2018-ը Կովկասի տարածաշրջանի համար 
անորոշության տարի  կլինի

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ դեռեւս անորոշ է, թե աշխարհն ինչ արագությամբ եւ դեպի ուր է շարժվում:

Խոսելով աշխարհում կատարվող դրական իրադարձություններից՝ Սաֆրաստյանն անդրադարձավ Կորեաների միջև վերջին ժամանակներս տեղի ունեցող երկխոսությանը: «Հարավային Կորեան համաձայնվել է 2.5 մլրդից ավելի վճարել Հյուսիսային Կորեային՝ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության հետ կապված, եւ կողմերը կարծես որոշակի կոնսենսուս են գտնում»,- ասաց նա:

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ բանախոսը նշեց, որ նկատվում են կարմիր գծերին հետևելու միտումներ: «Սիրիական գործընթացում ներգրավված կողմերը փորձում են այդ գծերը չխախտել: ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը, քանի որ  հասկացել է, որ առանց Ասադի հնարավոր չէ Սիրիայում խաղաղ գործընթաց պահպանել»,-նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին բավական բարդություններ է տեսնում, սակայն հաշվի առնելով Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի կողմից արվող ներդրումային ծրագրերը, կարծես թե նշմարվում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը:

Խոսելով թուրք-սիրիական հարաբերություններից՝ արեւելագետը նշեց, որ միայն վերջին ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ՝ հիմնականում այն անձինք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով դժգոհություն են հայտնել երկրի կառավարությունից: «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ 30 կմ խորությամբ  մեռյալ գոտի է ստեղծելու թուրք-սիրական սահմանին»,-հավելեց բանախոսը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ