Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Սահակաշվիլին դատարանից պահանջել Է անօրինական ճանաչել Ուկրաինայից իր արտաքսումը Լեհաստան


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի օկրուգային վարչական դատարանում հայց Է ստացվել Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիից, որտեղ պատասխանողներ են նշված Պետական միգրացիոն ծառայությունը, Պետական սահմանապահ ծառայության վարչակազմը եւ ներքին գործերի նախարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դատարանի մամուլի ծառայությունը:

«Հայցվորը դատարանին խնդրում Է անօրինական ճանաչել Պետական միգրացիոն ծառայության, Պետական սահմանապահ ծառայության եւ ներքգործնախարարության համապատասխան կառուցվածքային կազմավորումների՝ Սահակաշվիլիին կեցության նախորդ երկիր վերադարձնելու որոշման կատարման 2018 թվականի փետրվարի 12-ի գործողությունները»,- փետրվարի 14-ին հայտնել Է Կիեւի օկրուգային վարչական դատարանի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշված Է, որ նաեւ հայցվորը դատարանին խնդրում Է Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության համապատասխան կառուցվածքային կազմավորմանը պարտավորեցնել չեղարկելու սույն որոշումը, հաղորդել Է «Ինտերֆեքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ