Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Ռուբեն Սաֆրաստյանն Ադրբեջանում ընտրություններից առաջ չի բացառում սահմանին լարվածության մեծացումը


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, քանի որ հարեւան ենք մի երկրի, որը  բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիա իրականացնել:  Զգոնությունը մեզ համար միշտ կենսական նշանակություն ունի»,- ասաց նա:

Սաֆրաստյանի խոսքով` Ադրբեջանն ամեն կերպ հարվածներ է հասցնում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, եւ ժամանակ առ ժամանակ այդ հարվածներն ընդունում են սուր բնույթ: «Չեմ կարծում,որ Ադրբեջանը ներկայումս իրական ցանկոթյուն ունի դուրս գալու Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ես ենթադրում եմ, որ ապրիլից հետո Ադրբեջանը կփորձի կորզել որոշակի առավելություն բանակցային գործընթացում»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում իրադրությունը կարող է սրվել նաեւ սիրիական իրադարձությունների հետ կապված: «Ադրբեջանում ճնշումները գնալով ուժեղանում են, եւ դա անհանգստացնում է Ալիեւին»,-նշեց նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր:

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ