Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ապրիլին մաքսային բոլոր գործառույթները կտեղափոխեն էլեկտրոնային հարթակ

Հայաստանում ապրիլին մաքսային բոլոր գործառույթները կտեղափոխեն էլեկտրոնային 
հարթակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ավելի քան վստահ է, որ ապրիլին ավարտին կհասցնեն մաքսային բոլոր գործառույթները էլեկտրոնային հարթակ տեղափոխելու գործընթացը: Այս մասին պաշտոնյան հայտարարեց Արարատյան մաքսակետ շրջայցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում: «Տարվա սկզբին, ինչպես գիտեք, ՀՀ նախագահից հանձնարարություն ստացանք, որ մաքսիմալ արագ ամբողջ գործառույթները տեղափոխենք էլեկտրոնային հարթակ: Այն ավելի կհեշտացնի մեր տնտեսվարողների գործունեությունը և չի ստիպի, որ ամեն պատեհ ու անպատեհ առիթով այցելեն մաքսատուն, այլ իրենց գրասենյակներից իրականացնեն այս գործառույթները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդան Հարությունյանը` հավելելով, որ որոշել են առավելագույնս արագ կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Նա ընդգծեց, որ մոտ ապագայում բոլոր մաքսատներում պետք է առկա են լինեն «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող, նորագույն տեխնիկայով վերազինված սպասարկման սրահներ: Ինչ վերաբերում է մաքսատների կահավորման ժամկետներին, Վարդան Հարությունյանն ասաց, որ դա ավելի շատ շինարարական աշխատանքների հետ կապված հարց է, հետևաբար, դժվարացավ ժամկետներ նշել: «Էականն այստեղ գործառույթն է, որ ավելի հասանելի լինի»,-ավելացրեց ՊԵԿ նախագահը:

Ի պատասխան հարցադրմանը, ըստ որի «2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը, գործընթացն ինչպե՞ս է ընթանում, տնտեսավարողները տեղեկացվա՞ծ են, ի՞նչ խնդիրների են հանդիպում»` Վարդան Հարությունյանն ասաց. «Առանձնապես խնդիրներ չկան: Այն գործարարները, որոնք առնչվում են մաքսային հայտարարագրման հետ, նրանք տեղեկացված են բոլոր գործընթացներից: Ուզում եմ ընդգծել, որ խորհրդատվական բնույթի ցանկացած հարցով ցանկացած մաքսավոր պատրաստ է խորհուրդ տալ ու օգնել: Երկկողմանի մոնիտորների առկայությունը հենց դա է փաստում, որ մեր գործարարները իրենք էլ մտնեն այդ գործընթացի մեջ ու մատչելի դառնա իրենց համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]