1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսրայելում վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան. Նաթանյահու

Իսրայելում վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան. Նաթանյահու
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 14-ին հայտարարել Է, որ իր գլխավորած կառավարական կոալիցիան կայուն Է եւ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարարկանների կապակցությամբ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հավաստիացնում եմ՝ կոալիցիան կայուն Է, ոչ ոք ընտրությունների անցկացման պլաններ չունի,- ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը հեռուստաուղերձի ընթացքում, որը հեռարձակվել Է Իսրայելի հիմնական հեռուստաալիքներով:- Մենք հանուն Իսրայելի քաղաքացիների բարօրության կշարունակենք աշխատել մինչեւ ժամկետի ավարտը (լրանում Է 2019 թվականին)»:

Մինչդեռ Իսրայելի ոստիկանությունը պնդում Է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք Է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:

Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ Է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության Է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար:

Նաթանյահուն արդեն ժխտել Է բոլոր կասկածանքները՝ «ոչինչ չի պատահի, որովհետեւ ոչ մի նման բան չի եղել» բառերով: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]