Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը հավատում Է արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը. հարցում


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են հավատում արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը, ինչի մասին վկայում Է Marist Institute for Public Opinion հետազոտական ծառայության նոր հարցախույզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ տվյալների համաձայն՝ այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությանը հավատում Է հարցման մասնակիցների 68 տոկոսը: 2005 թվականին նրանք 52 տոկոս Էին:

Բացի դրանից, հարցվածների երեք քառորդը կարծում Է, որ այլմոլորակցիները զարգացած են ոչ պակաս, քան երկրաբնակները, նրանց 46 տոկոսը կարծում Է, որ նրանք Երկրի բնակիչներին գերազանցում են իրենց զարգացմամբ: Կեսից ավելին (55 տոկոսը) համոզված Է, որ այլմոլորակայինները մեզ կգտնեն ավելի շուտ, քան մենք նրանց:

Հետազոտությունը կատարվել Է հունվարի 29 – 31-ը, դրան մասնակցել են 1003 չափահաս ամերիկացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ