Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՆԱՏՕ-ն պաշտպանում Է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը. Ստոլտենբերգ


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում Է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը եւ կարծում Է, որ դա եվրոպացի դաշնակիցներին մոտիվացնում Է, որպեսզի նրանք իրենք Էլ ավելի մեծ ջանքեր գործադրեն ռազմական ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

2017 թվականի հունվարին ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցներին ցուցաբերվող ռազմական օգնության ծրագիրը պաշտոնապես վերանվանել Է «Զսպման եվրոպական նախաձեռնություն»: Ծրագիրը ենթադրում Է Եվրոպայի երկրներում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի՝ երեքից մինչեւ հինգ հազար զինծառայողների ծավալում՝ տեխնիկայով եւ սարքավորմամբ:

«Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա ընդլայնման պլանները ինչպես անձնակազմի ու զորավարժությունների տեսքով, այնպես Էլ տեխնիկայի… Դա եվրոպացիների համար ավելին անելու դրդիչ գործոն Է»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել Է, որ ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումն ընթանում Է եվրոպացիների կողմից ռազմական ոլորտում սեփական ջանքերի մեծացմանը զուգահեռ:

Փետրվարի 14-ին եւ 15-ին Բրյուսելում ընթանում Է դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է ավելի քան 200 մլն դոլար ծախսել ամերիկյան այն ավիաբազաներում ռազմական օբյեկտների եւ սպառազինությունների վերականգնման եւ արդիականացման համար, որոնք առավելապես տեղաբաշխված են Արեւելյան Եվրոպայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ