Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահի հետ կհանդիպի մոտակա օրերին

Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահի հետ կհանդիպի մոտակա օրերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի կունենա մոտակա օրերին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Սարգսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` քանի որ փետրվարի 18-28-ը նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետն է, կողմնորոշվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում և ե՞րբ է կայանալու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպումը:

«Հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին: Իհարկե, դուք հասկանում եք, որ այդ հանդիպումը չի լինելու պարզապես հանդիպում, որտեղ ես պարզապես կհայտնեմ իմ որոշման մասին, որովհետև մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական են, այլ նաև հանրապետության նախագահի և դեսպանի հարաբերություններ են: Տվյալ դեպքում լինելու է նաև աշխատանքային հանդիպում»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ մինչ այդ կշարունակի իր հանդիպումները տարբեր շրջանակների հետ: «Իհարկե, կարծում եմ այդ հանդիպումների համար շատ ժամանակ չունեմ, որովհետև դուք արդեն սահմանը դրեցիք` փետրվարի 18»,- կատակեց Արմեն Սարգսյանը:

Ազգային ժողովում ՀՀ Նախագահի ընտրությունը կկայանա մարտի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]