1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնացի գիտնականները բարեկազմ մնալու դյուրին միջոց են գտել

Ճապոնացի գիտնականները բարեկազմ մնալու դյուրին միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գիտնականները ներկայացրել են հերթական հետազոտությունը, որը կապ Է բացահայտել Է կերակուրն ընդունելու արագության եւ մարմնի զանգվածի ինդեքսի, ինչպես նաեւ գոտկատեղի շրջագծի միջեւ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են BMJ Open հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են այն տվյալները, որոնք 2008-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակաշրջանում հավաքվել են ավելի քան 59 հազար 700 մարդկանց բուժզննումների ընթացքում: Մասնակիցներին յոթ հարց Էր տրվել նրանց կենսակերպի, այդ թվում՝ կերակուր ընդունելու արագության վերաբերյալ:

Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց շրջանում, որոնք սովոր են դանդաղ ուտել, ճարպակալումից տառապում Էր 21,5 տոկոսը: Այն մարդկանց շրջանում, որոնք կերել են միջին արագությամբ, ճարպակալում Է ախտորոշվել 30 տոկոսի մոտ, իսկ ովքեր սովոր են արագ ուտելուն՝ 45 տոկոսի մոտ: Գոտկատեղի շրջագծի չափը նույնպես ավելացել Է կերակուր ընդունելու արագության համեմատ: Հարկ Է նշել, որ հետազոտությունն անցկացվել Է միայն այն մարդկանց շրջանում, որոնք տառապում են երկրորդ տիպի շաքարախտով, փորձին մասնակցածների խմբերում քիչ են եղել տարեցները, բացի այդ, հաշվի չեն առնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մակարդակը եւ ամեն օր օգտագործվող ուտելիքի քանակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]