Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Մալայզիայում կիկլոպ-այծիկ Է ծնվել


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի Սաբահի նահանգի մի ֆերմայում միաչքանի այծիկ Է ծնվել: Արտասովոր կենդանուն ցուցադրող տեսահոլովակին ուշադրություն Է դարձրել The Mirror հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այծիկը լույս աշխարհ Է եկել փետրվարի 11-ին: Տերը դրան Թուե Ջաբան Է կոչել: Կենդանու տիրոջ՝ այծեր բուծող Ավանգ Ռոսլի Մաթ Թաիբի խոսքով՝ նորածին մուտանտին տեսնելու Է եկել ամբողջ գյուղը:

Տերն այծիկին ցույց Է տվել անասնաբույժներին, եւ նրանք նշել են, որ չհաշված անոմալիան՝ ձագը միանգամայն առողջ Է: Այնուամենայնիվ, դրան ստիպված կերակրում են փողակով, քանի որ նրա բերանը շատ փոքր Է, եւ չի կարողանում ծծել մոր կուրծը:

Թուե Ջաբանի անոմալիան կոչվում Է ցիկլոպիա: Այն հանդիպում Է 16 հազար կենդանիներից մեկի մոտ, եւ ամենից հաճախ մուտացիայով ծնվածները երկար չեն ապրում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ