1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում անցանելի են բոլոր ճանապարհները

Գեղարքունիքի մարզում անցանելի են բոլոր ճանապարհները

ԳԱՎԱՌ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում փետրվարի 13-ի երեկոյան եւ փետրվարի 14-ի գիշերվա ընթացքում տեղացած ձյունը, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, առանձնակի դժվարություններ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյան բարձրությունը Վարդենիսի, Մարտունու, Գավառի եւ Սեւանի տարածքներում կազմել է 5, Ճամբարակի տարածքում՝ մինչեւ 15 սանտիմետր: «Առավոտվա ժամերից տաք եղանակի ազդեցությամբ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքներում ճանապարհներն արդեն ազատվել են մերկասառույցից կամ ձնածածկույթից: Ճամբարակի տարածքում եւ Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, մարզում բաց ու երթեւեկելի են բոլոր ճանապարհները»,-ընդգծեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]