Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միջնակարգ դպրոցում անցկացվեց էկոկրթական քարոզարշավ

Միջնակարգ դպրոցում անցկացվեց էկոկրթական քարոզարշավ

ԳԱՎԱՌ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում «Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի» նախաձեռնությամբ կազմակերպվեց եւ անցկացվեց «Բազե» խորագրով էկոկրթական քարոզարշավ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի ղեկավար Նելլի Դռնոյանը, էկոկրթական քարոզարշավի նպատակն է մարզերի դպրոցներում կազմակերպել դասընթացներ՝ նվիրված Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակների, Հայաստանի կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերին: «Քարոզարշավի շրջանակում «Գերմանիայի բնության պահպանության միության Հայաստանյան մասնաճյուղի» աշխատակիցները հյուրընկալվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական ակումբի անդամներին: Նրանք տեսանյութի, նկարների եւ տպավորիչ բացատրությունների շնորհիվ աշակերտներին հասանելի դարձրին բազեների տարածվածության, տեսակների, դրանց առանձնահատկությունների եւ Գեղարքունիքի մարզում դրանց հնարավոր տեսակների մասին: Երեխաներին հետաքրքրեց այն փաստը, որ բազեները, գրանցված լինելով Կարմիր գրքում, տարածված են գրեթե ամենուրեք, նաեւ՝ Գեղարքունիքի մարզի բոլոր տարածքներում եւ կարիք ունեն պաշտպանության: Լինելով գիշատիչ թռչուններ՝ դրանք նաեւ մեծ օգուտ են տալիս բնությանն ու տնտեսություններին՝ մեծ քանակությամբ կրծողներ որսալով: Դասընթացի մասնակիցները եւս մեկ անգամ հասկացան, որ մարդիկ հաճախ վնաս են հասցնում բնությանը, որսում անհետացման եզրին կանգնած կենդանիներ, թռչուններ՝ անտեղյակ լինելով կենսաբազմազանության կարեւորության եւ Կարմիր գրքում գրանցված տեսակների մասին: Կազմակերպվեց թեմատիկ խաղ, որն էլ ավելի հետաքրքիր դարձրեց դասընթացը: Վերջում երեխաներն իրազեկվեցին «Բազե» խորագրով մրցույթի անցկացման կարգի մասին ՝ որոշելով դրանում ունենալ իրենց մասնակցությունը»,-ներկայացրեց Նելլի Դռնոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]