Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

23-ամյա երիտասարդը առևանգել և մասնատել է մեքենան

23-ամյա երիտասարդը առևանգել և մասնատել է մեքենան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նոր-Նորքի բաժին դիմել է մի քաղաքացի և  հայտել, որ Խուդյակովի փողոցում գտնվող գունավոր մետաղի ընդունման կետի մոտ կայանված  իր  «Օպել» մակնիշի ավտոմեքենան առևանգել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փետրվարի 7-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ  Նոր-Նորքի բաժնի աշխատակիցները առևանգված մեքենան արագ հայտնաբերել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 6-րդ փողոցում: «Օպել»-ը թալանված է վիճակում է եղել: Ոստիկանները նյութեր են նախապատրաստել միանգամից երկու հանցափաստի վերաբերյալ` ավտոառևանգում և գողություն:

Փետրվարի 9-ին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ նշված հանցագործությունը կատարել է 23-ամյա Գրիգոր Հայրապետյանը: Բացատրական աշխատաքների շնորհիվ նա ներկայացել է Ոստիկանության Ավանի բաժանմունք: 23-ամյա երիտասարդը խոստովանել է կատարած հանցանքը և հայտնել, որ մեքենան առևանգել է պարզապես վարելու համար, բայց հետո որոշել է մեքենան մասնատել և վաճառել:

Նախաքննության ընթացքում ոստիկանները վերծանել են նաև մետաղների ընդունման կետի հարակից անվտանգության տեսախցիկի տեսագրությունը: Ձեռք է բերվել լրացուցիչ հիմնավոր ապացույց, որ մեքենան առևանգել է Գրիգոր Հայրապետյանը: Նախապատրաստված նյութերով փետրվարի 13-ին հարուցվել է երկու քրեական գործ և փոխանցվել նախաքննություն իրականացնող մարմին:

Քննությունը շարունակվում է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]