Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպայի հրաձգության առաջնությունում Հայաստանը կունենա 14 մասնակից

Եվրոպայի հրաձգության առաջնությունում Հայաստանը կունենա 14 մասնակից

 ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 14 մարզիկով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Հայաստանի հավաքականում կլինեն 14 մարզիկ և 2 մարզիչ: Մարզիկներն ուժերը կչափեն հրացան, ատրճանակ, վազող թիրախ ձևերում: Հավաքականում կլինեն 5 պատանի մարզիկներ, ովքեր կպայքարեն ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Սա մեր վերջին հնարավորությունն է, քանի որ նախորդ երեք վարկանիշները խաղարկվել են Բաքվում»,-ասաց Նիկողոսյանը:

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի փետրվարի 16-ին և կվերադառնա 24-ին: Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Հունգարիայի Գյոր քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]