Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ի հերթական նորեկը բրազիլացի է

«Ալաշկերտ»-ի հերթական նորեկը բրազիլացի է

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալող «Ալաշկերտի» կազմը համալրվեց ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել 25-ամյա ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ:

Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիսանում է «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Բոտաֆոգոյի» սան, իսկ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզի» կազմում:

Ալան Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]