Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանն ամենախոշոր հրթիռային ուժերն ունի տարածաշրջանում. ԱՄՆ-ի հետախուզություն

Իրանն ամենախոշոր հրթիռային ուժերն ունի տարածաշրջանում. ԱՄՆ-ի հետախուզություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ զինանոցը Մերձավոր Արեւելքում: Փետրվարի 13-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենախոշոր զինանոցը Մերձավոր Արեւելքում եւ կարող Է հարվածներ հասցնել երկրի սահմաններից մինչեւ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների»,- նշել Է նա: Քոութսն ընդգծել Է, որ «Թեհրանի այդ ռազմական ներուժն սպառնալիք Է ներկայացնում ԱՄՆ-ի, տարածաշրջանում տեղաբաշխված նրա զորքերի եւ դաշնակիցների համար»:

Նրա խոսքով՝ «Իրանը շարունակում Է մշակել եւ բարելավել զինագործական համակարգերը, որպեսզի նշանառության տակ պահի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական օբյեկտները տարածաշրջանում»: «Այդ սպառազինությունների թվում են անօդաչուներ, բալիստիկ հրթիռներ, ծովային ականներ, պայթուցիչով հանդերձված կատերներ՝ հեռակառավարմամբ, արդի տորպեդներով հանդերձված սուզանավեր, հականավային թեւավոր հրթիռներ եւ վերգետնյա բազավորման թեւավոր հրթիռներ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]