Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար նշանակեց Փոլ Նակասոնեին

Թրամփն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար նշանակեց Փոլ Նակասոնեին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի ամենագաղտնիացված հետախուզական գերատեսչություններից մեկի՝ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նոր տնօրեն Է նշանակել գեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեին: Փետրվարի 13-ին այս մասին Twitter-ում հայտնել Է նախագահի հատուկ օգնական եւ կիբեռանվտանգության հարցերով Սպիտակ տան համակարգող Ռոբ Ջոյսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նակասոնեն, որի թեկնածությունը դեռ պետք Է հաստատի Կոնգրեսի Սենատը, միաժամանակ կգլխավորի Է նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարությունը:

54-ամյա Նակասոնեն 2016 թվականի հոկտեմբերից ղեկավարում Է ԱՄՆ-ի Բանակի (ցամաքային զորքերի) կիբեռհրամանատարությունը: Ծառայությունն սկսել Է հետախուզությունում: Մասնակցել Է Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված գործողություններին:

ԱԱԳ-ի ներկայիս տնօրեն եւ ԱՄՆ-ի զինված ուժերի կիբեռհրամանատարության ղեկավար ծովակալ Մայքլ Ռոջերսը, որն այս պաշտոններն զբաղեցնում Էր 2014 թվականից, հունվարի սկզբին հայտարարել Էր գարնանը պաշտոնաթող լինելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]