Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտին Շուլցը հրաժարվեց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից

Մարտին Շուլցը հրաժարվեց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության 
ղեկավարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը փետրվարի 13-ին հայտարարել Է Բեռլինում:

«Սա իմ վերջին ուղերձն Է ԳՍԴԿ-ի նախագահի պաշտոնում,- ասել Է նա:- Սա երբեմն բարդ աշխատանք Է, բայց ես այդ պաշտոնից հեռանում եմ առանց դառնության եւ վիրավորվածության»:

Նրա խոսքով՝ կուսակցության վարչությունը ԳՍԴԿ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել Է Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության առաջնորդ Անդրեա Նալեսին: Spiegel հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կուսակցության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու Է ԳՍԴԿ-ի փոխնախագահ, Համբուրգի բուրգոմիստր Օլաֆ Շոլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]