Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերմանիայի օլիմպիական հավաքականն առաջին է տեղում է. 5 ոսկե մեդալ  

Գերմանիայի օլիմպիական հավաքականն առաջին է տեղում է. 5 ոսկե մեդալ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է առաջին տեղում մնալ մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մրցումային հերթական օրվա ավարտից հետո Գերմանիայի հավաքականն ունի 5 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուրը՝ 9 մեդալ): Երկրորդ տեղում Նիդեռլանդներն են: Նրանք ունեն 4 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուրը՝ 10 մեդալ) և ԱՄՆ թիմը երրորդ տեղում է՝ 4 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով (ընդհանուրը՝ 7 մեդալ): Ամենաշատ՝ 11 մեդալ ունի Նորվեգիան:

Օլիմպիական խաղերի 16 օրվա ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածու՝ 15 մարզաձևում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակիցներ Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:

Օլիմպիական խաղերը երկրորդ անգամ են անցկացվում Հարավային Կորեայում: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]