Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Յուվենտուս»-ը տանը չհաղթեց «Տոտենհեմ»-ին, «Մանչեսթեր Սիթի» գերազանցեց «Բազել»-ին. Չեմպիոնների լիգա

«Յուվենտուս»-ը տանը չհաղթեց «Տոտենհեմ»-ին, «Մանչեսթեր Սիթի» գերազանցեց «Բազել»-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Յուվենտուս»-ը Թուրինում ընդունելով անգլիական «Տոտենհեմ»-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Յուվենտուս»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, իսկ «Տոտենհեմ»-ից աչքի ընկան Հարի Քեյնը և Կրիստիան Էրիկսենը:

Միա-ամանակ ընթացող մյուս խաղում շվեյցարական «Բազել»-ը սեփական հարկի տակ 0:4 հաշվով զիջեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին: «Քաղաքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Գյուդոգանը, մեկական անգամ աչքի ընկան Սիլվան և Ագուերոն:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]