Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Չեչնիայում քրեական պատասխանատվություն կսահմանվի Մեծ հայրենական պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար

Չեչնիայում քրեական պատասխանատվություն կսահմանվի Մեծ հայրենական 
պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի խորհրդարանում մշակել և օրակարգ են մտցրել Մեծ հայրենական պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրինագիծ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է տարածաշրջանի օրենսդիր մարմնի լրատվական ծառայությունը:

Մեծ հայրենական պատերազմի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ մշակելու առաջարկով փետրվարի սկզբին հանդես էր եկել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Չեչնիայի խորհրդարանում հարցը կքննարկվի առաջիկա հինգշաբթի օրը՝ փետրվարի 15-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ