Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել Պուտինի հետ հանդիպման մասին ստելու պատճառով

 Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել Պուտինի հետ հանդիպման 
մասին ստելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել 2006թ-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ սուտ տեղեկություն տրամադրելու պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է խորհրդարանի նիստի ընթացքում:

Հանդիպման մասին ստելու վերաբերյալ իր քայլը նա անվանել է իր «քաղաքական կարիերայի մեծագույն սխալը» և ընդգծել, որ Նիդերլանդներն արժանի է այնպիսի արտաքին գործերի նախարարի «ում կարելի է լիովին վստահել»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ