Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի 
նախնական պատճառը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջպետական ավիացիոն կոմիտեի նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում Ան-148 ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով RBK-ն, ավիացիոն կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն չի տվել օդաչուներին ճիշտ գնահատել ինքնաթիռի արագությունը:

Կոմիտեն եզրակացությունները հրապարակել է «սև արկղերի» վերծանումից հետո:

«Տեղեկատվության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում գրանցված նմանատիպ դեպքերի վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ վթարի պատճառ կարող էին դառնալ արագության վերաբերյալ սխալ տվյալները»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ այդ տվյալների սխալ լինելու պատճառ էլ հանդիսացել է ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը:

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Oդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։ ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում։ Վթարի հետևանքով զոհվածների թվում կային երկու հայեր՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանը և ուղևոր Վարսիկ Սևոյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]