1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

ՀՀ վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի 
զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները:

Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]