Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ առաջին տիկնոջ նախաձեռնությամբ Չայկովսկու դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված

ՀՀ առաջին տիկնոջ նախաձեռնությամբ Չայկովսկու դպրոցում մանրակրկիտ գործ է 
արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացել: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` նորոգումից հետո դպրոցի և երեխաները, և դասախոսները չեն ցանկանում տուն գնալ:

«ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված: Սա մասնագիտական երաժշտական կրթօջախ է, որտեղ ոտք դնելով` երեխաները պետք է առնչվեն գեղեցիկի հետ, ուսում ստանան հաճելի մթնոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտուն Կոստանդյանը:

Նա հավելեց, որ հիանալի է, երբ երեխան կարող է երազել, դրական երևույթների մասին մտածել Չայկովսկու դպրոցում ստեղծված հրաշալի միջավայրում:

Դպրոցը հիմնադրվել է 1938  թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից երեխաների խմբի բազայի վրա։ Չայկովսկու անվամբ է կոչվում 1940 թվականից։ Մինչև 1975-ը  դպրոցը տվել է 665 շրջանավարտ։ Դպրոցի համերգային դահլիճն ունի բեմահարթակ, հարմարավետ պայմաններ են ստեղծվել թե երաժիշտ կատարողների, թե հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի ու ջազ-բենդի համար կառուցվել են մասնագիտական սենյակներ:

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: Շինարարական աշխատանքները սկսել են 2015 թ. մարտին: Հիմնովին վերանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը (4958 քմ): Շենքն ուժեղացել է և վերահատակագծվել: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության և հակահրդեհային ջրային համակարգեր, կառուցվել է նոր տանիք և էվակուացիոն աստիճաններ, տեղադրվել են հակահրդեհային ազդանշանային և տեսահսկողության համակարգեր: Վերելակի և թեքահարթակների կառուցումը հնարավորություն է տալիս ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտներին ուսանել այստեղ, այլև դյուրացնում է սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Նոր կառուցված բեմահարթակն ժամանակակից որակ է հաղորդում համերգասրահին: Վերանորոգվել են նաև մարզադահլիճը, շենքի ներքին բակը, արդիականացվել է լուսավորությունը, տեղադրվել են տաղավարներ և նստարաններ: Նորագույն սարքավորումներով կահավորված և ժամանակի պահանջներին համապատասխան համերգային մեծ դահլիճում հնարավոր կլինի անցկացնել միջազգային և հանրապետական մրցույթներ, փառատոներ, ստուգատեսներ: Ամբողջ ծրագրի արժեքը կազմել է 1,150,000,000ՀՀ դրամ: 1939թ. հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթությանը զուգահեռ դպրոցում ստանում են նաև հանրակրթական կրթություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]