Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Արմեն Սարգսյանն այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 13-ին,  այցելել է Աշտարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել ավելի քան 700 աշակերտ ունեցող դպրոցում։ Նա ծանոթացել է ուսումնական հաստատության հնարավորություններին, եղել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ, ծանոթացել ուսումնական պրոցեսի կազմակերպմանն ու ծրագրերին։

Արմեն Սարգսյանը փետրվարի 13-ին հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզում՝ Գյումրիում:

Հունվարի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ և առաջարկել վերջինիս ՀՀԿ-ի կողմից առաջադրվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածու: Արմեն Սարգսյանն այս հարցի առնչությամբ որոշում կայացնելուց առաջ հանդիպումներ է ունենում Հայաստանի և սփյուռքի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային, մտավորական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ