Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտին Վարդազարյանը սրտաբանական կլինիկայում հետազոտություն է անցնում

Մարտին Վարդազարյանը սրտաբանական կլինիկայում հետազոտություն է անցնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը շարունակում է գտնվել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայում` բժիշկների հսկողության տակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում սրտաբանական կլինիկայից տեղեկացրին, որ հիվանդը հետազոտություններ է անցնում, իսկ թե երբ դուրս կգրվի, հստակ տեղեկատվություն չտվեցին:

Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստը ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով, որոնք իրենց հետ կոյուղաջրեր էին բերել դահլիճ, այնուհետեւ ավագանու անդամները սկսել էին հրմշտել իրար: Միջադեպիս հետո Մարտին Վարդազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]