Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակիցը մարզագույքի խնդիր ունի. ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկում


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը առանց անհրաժեշտ մարզագույքի է և Փհենչհանում գտնվելու ընթացքում չի մարզվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Կարապետյանը: «Իմ ֆեդերացիան դահուկները չի պատվիրել, որպեսզի այն գա այստեղ: Ինչ այստեղ եմ դեռ չեմ մարզվել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանից է պատվիրել: Օլիմպիական կոմիտեից Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանն էլ պատրաստ է գնելու, սակայն այստեղ չկա: Պատրաստվում եմ հետ գնալ, քանի որ իմաստ չեմ գտնում»,- ասաց Կարապետյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ դահուկորդների գույքը խիստ մասնագիտական է և պետք է համապատասխանի միջազգային ֆեդերացիայի պահանջներին: «Դահուկները ազատ վաճառքում չկան: Իր մարզումային դահուկները վնասվեցին, և մենք նորն ենք պատվիրել: Մեկ-երկու օրում դրանք արդեն կլինեն տեղում: Մնացած ամեն ինչն արդեն տեխնիկական հարց է: 2017 թվականին ֆեդերացիան իր համար փետրվարին գնել էր, սակայն այն որ դահուկներն արդեն մաշվել էին և փոխելու կարիք կար, դա միանշանակ»,- նշեց Սարգսյանը:

Փետրվարի 18-ին հսկա ոլորավայրէջքում իր առաջին մեկնարկը կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:    




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ