Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվել


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և` դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա: 

Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 16.02.2018թ., ժամը 10:00-ին, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Վայոց ձորի մարզի բնակիչները 16.02.2018թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 1 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության վարչական շենք:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ