Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սահակաշվիլին կշարունակի հանրահավաքներ կազմակերպել Ուկրաինայում

Սահակաշվիլին կշարունակի հանրահավաքներ կազմակերպել Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին, որին նախօրյակին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան, փետրվարի 13-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ մտադիր Է շարունակել հանրահավաքներ կազմակերպել Ուկրաինայում եւ հնարավորություն կգտնի անձամբ մասնակցել դրանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեր ընկերների հետ միասին բողոքի զանգվածային ակցիաներ կկազմակերպենք Ուկրաինայում եւ խաղաղ ճանապարհով օլիգարխներին կհեռացնենք իշխանությունից: Երբ մեր թիվը հասնի միլիոնի, Ուկրաինայի իշխանությունների հետ ոչ ոք հաշվի չի նստի: Այս շարժումն ընդլայնվելու Է: Ես կգտնեմ Ուկրաինայի տարածքում ֆիզիկապես դրան միանալու պահը»,-հայտարարել Է քաղաքական գործիչը:

Նա նաեւ ասել Է, թե մտադիր Է տեսնվել ընտանիքի հետ: «Ես Նիդեռլանդներում իմ ընտանիքի հետ տեսնվելու պլաններ ունեմ, իսկ հետո շրջագայելու եմ ամբողջ Եվրոպայում եւ զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»,-ասել Է Սահակաշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]