Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկովյան փողոցի հիմնանորոգմամբ ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի. Երևանի ավագանին ընդունեց փողոցի հիմնանորոգման նախագիծը

Մոսկովյան փողոցի հիմնանորոգմամբ ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի. Երևանի 
ավագանին ընդունեց փողոցի հիմնանորոգման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոսկովյան փողոցը հիմնանորոգելու որոշման նախագիծը հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 2018-ի առաջին նիստում:

«Փողոցի հիմնանորոգման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  կառավարության համապատասխան որոշման պահանջներից: Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնական մասը, Նալբանդյան փողոցը, Մաշտոցի պողոտան  երկար ժամանակ չեն հիմնանորոգել, իսկ ընթացիկ սպասարկումն այլևս արդյունավետ չէ և չի համապատասխանում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ պահանջներին` քաղաքապետարանը մշակել է  փողոցի հիմնանորոգման աշխատանքների համապատասխան  փաստաթղթերը: Դրանք անցել են սահմանված կարգով փորձաքննություն»,-ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային վստահության ծառայությունների ձեռքբերման արժեք, կազմում է 222 մլն դրամ: Ավագանու կողմից որոշումը հաստատելուց հետո այն շուտով  կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Նախագծում նշված է, որ հիմնանորոգման ընթացքում լինելու են թեքահարթակներ, հետևաբար տեղաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար խնդիր չի լինի»,-նկատեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն ու հետաքրքրվեց` տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար արդյո՞ք նախատեսված են ուղղորդող սալիկներ տեղադրել Մոսկովյան փողոցում:

 Նիկոյանի խոսքով` հիմնանորոգվելու է փողոցի միայն վնասված մասերը: Եթե այդ հատվածներում նման անհրաժեշտություն լինի, ապա կներառվեն նաև դրանք: Նիկոյանի հավաստմամբ` հիմնանորոգման արդյունքում Մոսկովյան փողոցում ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի: Աշխատանքների իրականացման համար հատկացվելու է երկու ամիս, որի  ընթացքում փողոցը կփակվի մասամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]