Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սումգայիթյան ողբերգության վերապրածները պնդում են՝ այն ծրագրվել էր նախօրոք

Սումգայիթյան ողբերգության վերապրածները պնդում են՝ այն ծրագրվել էր նախօրոք

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին ողբերգության ականատեսները, ովքեր Սումգայիթի նախկին բնակիչներ են, «Արմենպրես»-ի մամուլիս սրահում վերհիշեցին կատարվածը: Նրանք պնդում էին, որ ամենը  ադրբեջանական իշխանությունների կողմից պլանավորվել էր նախօրոք: Սումգայիթի նախկին բնակիչ Ռոյա Թովմասյանը դեպքի օրը ընտանիքի հետ տանն էր, երբ բակում աղմուկ լսեց:Կանխազգալով մոտալուտ վտանգ, նա անմիջապես իջել է իրենց ադրբեջանցի հարեւանուհու տուն, որպեսզի այնտեղից զանգահարի եւ հայտնի, որ աշխատանքի չի գնալու: «Հանկարծ երկու ոստիկան ծեծեցին դուռը եւ հարցրեցին , թե բնակարանում կան արդյոք հայեր: Հարևանուհիս ինձ թաքցրեց եւ ես մնացի նրանց տանը մոտ 9 ժամ»,-պատմեց նա, հավելելով, որ կատաղի պայքարի ընթացքում կորցրել է ամուսնուն, իսկ հայրը ծանր վիրավորվել էր:

Ռոյա Թովմասյանի դուստրը՝ Ռուզան Թովմասյանն էլ պատմեց, որ 1988 թվականին նա 10 տարեկան էր: «Երբ այդ մարդիկ դռները կոտրելով մտնում էին մարդկանց բնակարանները, հայրս եւ պապս ստանձնեցին մեզ պաշտպանելու գործառույթը: Հայրս եւ պապս զինվել էին տանը եղած սառը զենքերով, ինչպես եւ ադրբեջանցիները: 8-9 ժամերի ընթացքում իսկական դիմադրություն էր: Հայրս էր, պապս եւ մեր երկու հայ հարեւանները»,-նշեց ականատեսը:

Ականատես Կարինե Մեջլումյանն էլ այս օրը քրոջ հետ կինոթատրոն էր գնացել: «Կեսից ֆիլմն ընդհատեցին ինչ-որ մարդիկ եւ հորդորեցին հայերին բեմ բարձրանալ: Այնուհետեւ հանդիսատեսներից մեկը պահանջեց, որպեսզի ֆիլմը շարունակվի եւ մենք շտապ տուն վերադարձանք: Ճանապարհին բոլորը գոռում էին` «մահ հայերին»: Գալով տուն, ես բոլորին թաքցրեցի մահճակալի տակ եւ բացեցի դուռը, որը վայրագաբար թակում էին: Ինձ եւ ընտանիքիս անդամներին դաժանաբար ծեծեցին, ապա ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Հաջորդ օրը, երբ զինվորականները եկան եւ հայերին տարան ես հասկացա, թե ինչ է կատարվում»,-նշեց նա:

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]